22.12.2012|
14:55
Համագումարային շաբաթվա «աշխարհի վերջին» օրը «Հանրապետություն» կուսակցությանն էր, որը մեկտեղել էր ընդդիմադիր դաշտի այն հատվածը, որը բավականին դժգոհություններ ունի ՀԱԿ-ի գործողություններից: Այնտեղ էին Դավիթ Շահնազարյանը, Արարատ Զուրաբյանը, Պետրոս Մակեյանը, Սոս Գիմիշյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հրանտ Բագրատյանը: